Սեղմեք այստեղ համակարգ մուտք գործելու համար.
Համակարգում գրանցվելու մասին ուղեցույց
ՄԻԱՑԵՔ ՀԻՄԱ
10 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ

106 ՕԳՏՎՈՂՆԵՐ


ՀԱՅՏԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Նշեք Ձեր դպրոցում ՏՀՏ–ների կիրառության մակարդակը։









 

ԴԻՏՈՒՄՆԵՐ
Բարի գալուստ Նորարար ուսուցիչների ցանց (Դիտում՝ 67)
Բարի գալուստ նորարար ուսուցիչների համացանց: Այստեղ կարող են հանդիպել բոլոր այն ուսուցիչներն ու կրթության ոլորտի այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ուսուցանելու և սովորելու վերաբերյալ նման հետաքրքրություններ, կարծում են, որ վաղուց ժամանակն է ավանդական ուսուցման մեթոդները փոխարինել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, նորարար միջոցների օգտագործմամբ և նոր մեթոդների մշակմամբ: Հասկանում են, որ այսօր արդեն անհնար է որակյալ և մատչելի ուսուցում իրականացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Պատրաստ են իրենց փորձը և մտահղացումները ներկայացնելու իրենց գործընկերներին, կարող են առաջարկել նոր մեթոդներ, ստանալ այս ոլորտում առաջատարների խորհուրդները և տեսնել այլոց փորձը:
Նորարար ուսուցիչների ցանցը կտրամադրի  ռեսուրսներ, որոնք կoգնեն  ձևափոխել Ձեր դասարանը, դպրոցը` վերափոխելով այն ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներով հարուստ միջավայրի, որտեղ սովորողն ու ուսուցիչը կկարողանան ստեղծագործել, աշխատել` չօտարվելով հասարակությունից և 21-րդ դարից: 
Միացիր հիմա և դարձիր ուսուցիչների համաշխարհային հանրության մի մասնիկը: Դարձիր լավագույն փորձի փոխանակման, նորարարության և մանկավարժության վերաբերյալ գլոբալ երկխոսության մասնակից և ստացիր անվճար, բարձրորակ, ուսումնական, մեթոդական նյութեր:
Դառնալով մեր ցանցի անդամ` ձեզ հասանելի կլինի հարուստ տեղեկատվություն, կմասնակցեք տարաբնույթ թեմաներով քննարկումների, կստանաք ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ, որոնք էլ կտրամադրվեն Հայաստանի և ամբողջ աշխարհի նորարար ուսուցիչների կողմից:
 
Նորություններ
Ավարտվեց Նորարար դպրոցներ ծրագրին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը (Դիտում՝ 8)
5/18/2012 11:48:23 PM

Մայիսի 15-ին ավարտվեց Մայքրոսոֆթի Նորարար դպրոցներ միջազգային ծրագրի մասնակցության դիմումների ընդունման վերջնաժամկետը: Ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել Այբ ավագ դպրոցը: Հայտերը լրացվել են անգլերեն լեզվով www.partnersinlearningnetwork.com կայքում: Ամբողջ աշխարհից ստացվել է ծրագրին մասնակցության ավելի քանի 220 դպրոցներ:



N 84 միջն. դպրոցի աշակերտներն այցելեցին Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը (Դիտում՝ 18)
5/17/2012 10:02:49 PM

Այսօր N 84 միջն. դպրոցի 7 և 8-րդ դասարանցի 25 աշակերտներ այցելեցին Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոն: Այցելության ընթացքում աշակերտները ծանոթացան կենտրոնի աշխատանքներին, զրուցեցին Մայքրոսոֆթի ընկերության աշխատակիցներ՝ Քրիստինե Գյոնջյանի և Դավիթ Քոչարյանի հետ, տվեցին իրենց հուզող հարցերը և պատասխանեցին իրենց տրված հարցերին:



Երեխաները կիսվում են իրենց գիտելիքներով ԱՅԲ դպրոցի սաների հետ (Դիտում՝ 9)
5/14/2012 12:00:00 AM

2012 թ.-ի մայիսի 11-ին թիվ 84 դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին ԱՅԲ ավագ դպրոց՝ ներկայացնելու «Պահպանենք երեխաների առցանց  անվտանգությունը» ծրագրի շրջանակում սովորած համացանցից անվտանգ օգտվելու կանոնները: Երեխաները պատրաստել էին շատ յուրօրինակ և հետաքրքիր բեմական ներկայացում համակարգիչ ներխուժած վիրուսների հետևանքների մասին:



Հանդիպում Ստեփանավանի Կուրթան, Սեմյոնովկա և Ագարակ դպրոցի ՏՀՏ մասնագետների հետ (Դիտում՝ 6)
5/8/2012 12:00:00 AM

Մայքրոսոֆթ ընկերությունը, Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական ընկերության հետ միասին կազմակերպել էին հանդիպում Ստեփանավանի Կուրթան, Սեմյոնովկա և Ագարակ դպրոցի ՏՀՏ մասնագետների հետ: Որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի կիրառման, դպրոցում ներդրված Live@Edu համակարգի կիրառման հետ կապված խնդիրենրի վերաբերյալ:

 



Անցկացվեցին «Երեխաների առցանց անվտանգությունը» թեմայով դասընթացներ (Դիտում՝ 29)
5/7/2012 11:47:21 AM

World Vison և Microsoft ընկերությունների կողմից 2010թ.-ին մեկնարկեց «Երեխաների առցանց անվտանգությունը» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի հեռավոր մարզերի գյուղերում և մարզկենտրոններում  բարձրացնել երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների համացանցից և բջջային հեռախոսներից անվտանգ օգտվելու վերաբերյալ իրազեկությունը և կանխարգելել համացանցի միջոցով սպառնացող վտանգները:

Հայտարարություններ
Մասնակցեք Windows 8-ի հայաֆիկացման համար անցկացվող ֆորումին (Դիտում՝ 109)
3/1/2012 4:25:07 PM

Հարգելի գործընկերներ

Այսօրվանից կարող եք Ձեր ձայնը լսելի դարձնել Windows 8-ի  հայաֆիկացման գործում: Այցելեք հետևյալ կայքը http://www.microsoft.com/Language/mtcf/mtcf_home.aspx?langid=2246&cult=en-US&WT.mc_id=lc  մասնակցեք ֆորումին քվեարկելով Ձեր նախընտրած բառերի օգտին, արտահայտեք Ձեր կարծիքը և կատարեք նոր առաջարկներ: Ֆորումը հասանելի կլինի մինչև  մարտի 26-ը:



Կենտրոն հեռուսատալիքի եթերում դիտեք "Նորարար ուսուցիչներ" ֆորումի վերաբերյալ միջոցառումների լուսաբանումը "Դպրություն" հաղորդման եթերում (Դիտում՝ 167)
2/16/2012 3:01:32 PM

Փետրվարի 16-ին, ժամը 18:45-ինԿենտրոն հեռուսատալիքի եթերում դիտեք "Նորարար ուսուցիչներ" ֆորումի վերաբերյալ միջոցառումների լուսաբանումը "Դպրություն" հաղորդման եթերում



Կենտրոն հեռուսատալիքի եթերում դիտեք Անվտանգ ինտերնետ միջոցառումների լուսաբանումը "Դպրություն" հաղորդման եթերում (Դիտում՝ 164)
2/14/2012 12:00:00 AM

Փետրվարի 14-ին, ժամը 18:45-ին Կենտրոն հեռուսատալիքի եթերում դիտեք Անվտանգ ինտերնետ միջոցառումների լուսաբանումը "Դպրություն" հաղորդման շրջանակներում:



«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» միջոցառումների շարքի մասնակցության հրավերք (Դիտում՝ 1819)
2/7/2012 12:00:00 AM

Հրավիրում ենք մասնակցել «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարքին

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:

Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝  «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք:



Նորարար ուսուցիչներ մրցույթի Հանդիսատեսի համակրանք անվանակարգի քվերակություն (Դիտում՝ 2424)
2/2/2012 1:41:19 PM

Հարգելի ուսուցիչներ,

 Նորարար ուսուցիչներ մրցույթը մոտենում է իր ավարտին: Գնահատման հանձնաժողովի կողմից կընտրշվեն գլխավոր մրցանակակիրները, սակայն անհրաժեշտ է ընտրել Հանդիսատեսի համակրանք մրցանակակրին: Այս անվանակարգին մասնակցում են միայն մրցույթի երկրորդ փուլ ՉԱՆՑԱԾ նախագծերը: Քվեարկեք Ձեզ դուր եկած նախագծի օգտին:  Քվերակելու համար սեղմեք Ձեզ դուր եկած նախագծի քվեարկման կոճակի վրա http://www.itn.am/Page.aspx?pageid=149 :

Հետադարձ կապ         Դիտողություններ եվ առաջարկներ         Microsoft-ը կրթության ոլորտում         Օգտագործման կանոններ         Անվտանգություն