Միավորվեք, ստեղծեք տվյալ երկրի և ամբողջ աշխարհի նորարար ուսուցիչների կենդանի, գործող համայնք: Հնարավորություն ստացեք ցուցադրելու ձեր մտահղացումները, նյութեր փոխանակելու և ստեղծելու համագործակցային խմբեր`վիրտուալ նախագծեր իրականացնելու համար: Միացիր նորարար ուսուցիչների ցանցին այսօր և դու կդառնաս համաշխարհային նորարարության մի մասնիկը: Այս բաժնում կորող եք ծանոթանալ Նորարար ուսուցիչների ցանցում ստեղծված կրթական աշխատանքային բոլոր խմբերի հետ, այդ թվում նաև ծանոթանալ դրանք ստեղծողների և նրանց նպատակների հետ:
Աշխատանքային խմբի նպատակն է համագործակցել դպրոցի ուսումնակրթական գործընթացում դպրոցական «ClassmatePC» համակարգչի ներդրման մշակման գործում:
Դառնանք նորարար ուսուցիչներ:Վերափոփենք կրթությունը:Իրականացնենքհետաքրքիր և բովանդակալից նախագծեր, խմբային բազմաբովանդակ հետազոտություններ`ընդլայնելով աշակերտների հետաքրքրությունների շրջանակը:
Ապահովել ՏՀՏ-ի մուտքը կրթական գործընթացում, ներգրավել աշակերտներին այդ գործընթացի մեջ` մղելով նրանց ստեղծագործական-հետազոտական աշխատանքի:
"Նորարար ուսուցիչներ ֆորում" աշխատանքային խմբում կարող եք ուղղել Ձեր հարցերը կապված ֆորումի անցկացման, մասնակցության ժամանակցույցի և այլ հուզող հարցերի վերաբերյալ: Այստեղ նաև անհրաժեշտ է տեղադրել Ձեր մասնակցության հայտը և արդեն պատրաստի նախագծերը և ստանալ խորհուրդներ ֆորումի կազմակերպիչների և նախորդ տարիների հաղթող նախագծերի հեղինակների կողմից:
Հարգելի ուսուցիչներ,
Նորարար ուսուցիչներ կայքը թարմացվել է և վարափոխվել: Այժմ այն գտնվում է փորձարկման փուլում: Ակնկալում ենք Ձեր ակտիվ աջակցությունը թարմացված կայքի աշխատանքի խնդիրների բացահայտման համար և ականկալում ենք ՁԵր նկատառումները այն ավելի բարելավելու վերաբերյալ:
Առաջարկում ենք Ձեր կողմից բացահայտված խնդիրների վերաբերյալ գրեք այս ֆորումում և մենք կաշխատենք հնարավորինս արագ կարգավորել և կայքը բերել վերջնական աշխատաքային վիճակի:
Շնորհակալություն Ձեր աջակցության համար:
Հարգանքով՝
Քրիստինե Գյոնջյան
Հարգելի ուսուցիչներ այստեղ կարող եք գտնել Նորարոր ուսուցիչներ ֆորում 2012 մրցույթին ներկայացված բոլոր նախագծերի մասին համառոտ տեղեկատվություն: