Սեղմեք այստեղ համակարգ մուտք գործելու համար.
Համակարգում գրանցվելու մասին ուղեցույց
ՄԻԱՑԵՔ ՀԻՄԱ
12 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ

69 ՕԳՏՎՈՂՆԵՐ


ՀԱՅՏԵՐ
«Անվտանգ համացանց» միջ. մասնակցության հայտ

Նորարար ուսուցիչներ մրցույթի մրց. մասն. հայտ

ՀԱՐՑՈՒՄ
Նշեք Ձեր դպրոցում ՏՀՏ–ների կիրառության մակարդակը։









 

ԴԻՏՈՒՄՆԵՐ
Ընդամենը՝ 42730
Եզակի՝ 7
Ընդամենը այսօր՝ 677
Եզակի այսօր՝ 2
Բարի գալուստ Նորարար ուսուցիչների ցանց
Բարի գալուստ նորարար ուսուցիչների համացանց: Այստեղ կարող են հանդիպել բոլոր այն ուսուցիչներն ու կրթության ոլորտի այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ուսուցանելու և սովորելու վերաբերյալ նման հետաքրքրություններ, կարծում են, որ վաղուց ժամանակն է ավանդական ուսուցման մեթոդները փոխարինել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, նորարար միջոցների օգտագործմամբ և նոր մեթոդների մշակմամբ: Հասկանում են, որ այսօր արդեն անհնար է որակյալ և մատչելի ուսուցում իրականացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Պատրաստ են իրենց փորձը և մտահղացումները ներկայացնելու իրենց գործընկերներին, կարող են առաջարկել նոր մեթոդներ, ստանալ այս ոլորտում առաջատարների խորհուրդները և տեսնել այլոց փորձը:
Նորարար ուսուցիչների ցանցը կտրամադրի  ռեսուրսներ, որոնք կoգնեն  ձևափոխել Ձեր դասարանը, դպրոցը` վերափոխելով այն ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներով հարուստ միջավայրի, որտեղ սովորողն ու ուսուցիչը կկարողանան ստեղծագործել, աշխատել` չօտարվելով հասարակությունից և 21-րդ դարից: 
Միացիր հիմա և դարձիր ուսուցիչների համաշխարհային հանրության մի մասնիկը: Դարձիր լավագույն փորձի փոխանակման, նորարարության և մանկավարժության վերաբերյալ գլոբալ երկխոսության մասնակից և ստացիր անվճար, բարձրորակ, ուսումնական, մեթոդական նյութեր:
Դառնալով մեր ցանցի անդամ` ձեզ հասանելի կլինի հարուստ տեղեկատվություն, կմասնակցեք տարաբնույթ թեմաներով քննարկումների, կստանաք ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ, որոնք էլ կտրամադրվեն Հայաստանի և ամբողջ աշխարհի նորարար ուսուցիչների կողմից:




Նորություններ
Նորարար ուսուցիչներ ֆորումի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 11.00-ին (Դիտում՝ 55)
2/1/2012 12:00:00 AM

Հարգելի ուսուցիչներ,

Մոտեցավ ՆորարարՈւսուցիչներ մրցույթն ամփոփելու ժամանակը:Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին Մայքրոսոֆթի Իննովացիոն կենտրոնում

Մրցույթին մասնակցության ներկայացվել էր 41 նախագիծ:Գնահատման հանձնաժողովի կողմից ընտրվել են հետևյալ անվանակարգերում հաղթող նախագծերը, որոնք կներկայացվեն մրցանակաբաշխության ընթացքում:



Մայքրոսոֆթը կներկայացնի Վարպետաց դաս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում (Դիտում՝ 14)
1/31/2012 11:51:56 PM

Փետրվարի 1-ին, ժամը 13.00-14.00 Հանրակրթական Դիջիտեք 2012-ի շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի կունենա հանդիպում Մայքրոսոֆթ ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի, Կրթական ծրագրերի ղեկավար՝ Քրիստինե Գյոնջյանի և ուսանողների խորհրդատվությամբ զբաղվող՝ Դավիթ Քոչարյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվի Մայքրոսոֆթի կրթության համար ծրագրերը, DreamSpark ծրագիրը ուսուցիչների և աշակերտների համար:

Հանդիպմանը սիրով հրավիրվում են մասնակցելու բոլոր դպրոցների ուսուցիչները և բարձր դասարանների աշակերտները:

 



«Հանրակրթական Դիջիթեք-2012»- մամուլի ասուլիսը Peoplemeter ակումբում (Դիտում՝ 8)
1/31/2012 12:00:00 AM

Հունվարի 30-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի Peoplemeter մամուլի ակումբի հյուրերն էին «Հանրակրթական Դիջիթեք 2012»-ի կազմկոմիտեի անդամները: Ակումբի խոսնակ Թեհեմինա Արզումանյանը լրատվամիջոցներին ներկայացրեց թեման՝ թվային միջոցները կրթության կազմակերպման արդյունավետ գործիքներ: «Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության» ներկայացուցիչ Վահանը Հովսեփյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բյեյանը և աշախատանքների համակարգող Նաիրա Նիկոaղոսյանը ներկայացրեցին Դիջիթեքի ծրագիրը: Մամուլի ասուլիսին ներկա էին մի շարք լրատվական միջոցներ, որոնց  հուզող հարցերն ու մտավախությունները բազմազան էին: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է  հանրակթական ստուգատեսը, որտե՞ղ է անցկացվում, ի՞նչ արդյունքներ է տալիս, ովքե՞ր են մասնակիցները: Ամփոփ ներկայացնելով նախորդ տարիների արդյունքները՝ Ա.Բլեյանը նշեց, որ դրանք  խոսուն են,  տարեցտարի ավելանում է Դիջիթեքի նկատմամբ հետաքրքրությունը:



Հայաստանը` բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք (Դիտում՝ 13)
1/26/2012 1:18:18 PM

Հայաստանն առաջիկա երեք տարում կլինի բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք, այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` ԱՊՀ-ում և տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որը նման պատվի է արժանանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ծրագրի համար որքան գումար կպահանջվի բյուջեից, Աշոտյանը պատասխանեց, որ Ռումինիան երկու տարում ծախսել է 700 հազար եվրո: Սակայն քանի որ Հայասանը երեք տարի է լինելու բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք, ծախսերը կշատանան մեկ երրորդով:



Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներ ու մեդիա (Դիտում՝ 18)
1/25/2012 12:00:00 AM

Դեկտեմբերի 24-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում Հանրակրթական Դիջիթեք 2012-ի կազմկոմիտեն կազմակերպել էր «Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներ ու մեդիա» թեմայով կլոր սեղան, որտեղ ներկայացվեցին Հանրակրթական Դիջիթեք ամենամյա 4-րդ ստուգատեսի նպատակը, ծրագրային, կազմակերպական, բովանդակային հարցեր: Խոսվեց տարածաշրջանային համագործակցության մասին, որի շրջանակում հայկական կողմը արդեն որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Վրաստանի հետ: Վրաց գործընկերների ակտիվությունը  հուշում է, որ  այս տարի նրանք ավելի եռանդով կմասնակցեն և իրենց ներդրումը կունենան Դիջիթքում: Ստուգատեսի բազմալեզու կայքը և´արտերկրի մասնակիցներին հասանելի է դարձնում ծրագիրն ու անհրաժեշտ այլ տեղեկություններ, և´  հնարավոր է դարձնում նրանց կողմից ներկայացվող նյութերը վրացերեն, անգլերեն, ռուսերեն հրապարակելը, անհրաժեշտության դեպքում  աշխատանքները թարգմանելը:

Փետրվարի 1-ից 10-ը Դիջիթեքի կազմակերպիչ և այլ ՏՏ ձեռնարկությունների կողմից կրթահամալիրում ներկայացվում են հանրակրթությունում թվային միջոցների կիրառման նոր լուծումներ և նոր նախագծեր, կազմակերպվում են կրթահամալիրի դպրոցները`  թվային միջոցները հանրակրթության մեջ գործածելու իրենց փորձը և արդյունքները: 

Հայտարարություններ
«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» միջոցառումների շարքի մասնակցության հրավերք (Դիտում՝ 352)
2/7/2012 12:00:00 AM

Հրավիրում ենք մասնակցել «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարքին

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:

Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝  «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք:



Նորարար ուսուցիչներ մրցույթի Հանդիսատեսի համակրանք անվանակարգի քվերակություն (Դիտում՝ 65)
2/2/2012 1:41:19 PM

Հարգելի ուսուցիչներ,

 Նորարար ուսուցիչներ մրցույթը մոտենում է իր ավարտին: Գնահատման հանձնաժողովի կողմից կընտրշվեն գլխավոր մրցանակակիրները, սակայն անհրաժեշտ է ընտրել Հանդիսատեսի համակրանք մրցանակակրին: Այս անվանակարգին մասնակցում են միայն մրցույթի երկրորդ փուլ ՉԱՆՑԱԾ նախագծերը: Քվեարկեք Ձեզ դուր եկած նախագծի օգտին:  Քվերակելու համար սեղմեք Ձեզ դուր եկած նախագծի քվեարկման կոճակի վրա http://www.itn.am/Page.aspx?pageid=149 :



Հրավիրում ենք սեմինարի (Դիտում՝ 18)
1/31/2012 9:18:58 PM

Հրավիրում ենք սեմինարի: Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման, ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու սեմինարի, որը կանցկացվի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնագետների կողմից  «Live@Edu-ն՝ որպես  ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման,  ուսումնական, հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջավայր» թեմայով:

Սեմինարը կավարտվի քննարկումով:

Նշենք, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը 2009 թվականին ընդգրկվել էր Մայսքրոսոֆթի Նորարար դպրոցներ միջազգային ծրագրում, մասնակցելով մեկամյա շարունականան աշխատանքների, կրթությունը վերափոխելու, տեխնոլոգիաները դպրոց բերելու և նորարության ուժը տարածելու համար:



Հանրակրթական ԴիջիԹեք 2012 (Դիտում՝ 51)
1/15/2012 12:00:00 AM

Միջազգային  4-րդ  ստուգատես Թվային  տեխնիկական  միջոցները  արդյունավետ  կրթության  գործիքներ

2012թ.  հունվարի 15 - փետրվարի 10 Ստուգատեսի նպատակը՝ հանրակրթության մեջ.

  • թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձի, ձեռքբերումների  և նախագծերի ներկայացում
  • թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաների ներկայացում։

Ստուգատեսի մասնակիցներ

  • Հայաստանի Հանրապետության և արտերկրի հանրակրթական դպրոցների սովորողներ, դասավանդողներ, անհատներ և աշխատանքային խմբեր
  • ՏՏ բնագավառի ձեռնարկություններ


«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» մրցույթի հայտարարություն (Դիտում՝ 25)
1/15/2012 12:00:00 AM

Հարգելի աշակերտներ,

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:

Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝  "պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը" ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք և հայտարարում աշակերտական մրցույթ հետևյալ թեմաներով՝

  • Համացանցը և ԵՍ
  • Համացանցի օգտագործման կանոներն ինձ համար

Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել փոքրիկ նյութ/տեսանյութ՝ պատրաստված հետևյալ ծրագրերից որևիցէ մեկով՝ Microsoft Movie Maker, Microsoft Photostory, Microsoft Power Point, Photosynch:

Ակնկալում ենք Ձեր ստեղծագործ մոտեցումները

Հետադարձ կապ         Դիտողություններ եվ առաջարկներ         Microsoft-ը կրթության ոլորտում         Օգտագործման կանոններ         Անվտանգություն