Կրթահամալիրի կրտսեր դպրոցում սովորողի ընտրությամբ գործունեությանը տրամադրվում է 2-4-րդ դասարանում` շաբաթական 2, 5-6-րդ դասարանում՝ 3 դասաժամով: Միջին դպրոցում ընտրությամբ գործունեությունը կազմվում է 3 դասընթացներից, որոնց հատկացվում է շաբաթական 6 դասաժամ: Ավագ դպրոցում արդեն սովորողներն ընտրում են մասնագիտական կամ նախամասնագիտական ուսուցում, որին էլ հատկացվում է շաբաթական 11 դասաժամ: