Ծրագրի մասին
«Գործընկերներ ուսման ոլորտում»
(Partners in Learning, PiL)

«Microsoft» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» (Partners in Learning, PiL, http://www.microsoft.com/education/pil/partnersInLearning.aspx) ծրագիրը մեկնարկել է 2003 թվականի սեպտեմբերին: Այդ օրվանից ծրագիրն իրականացվել է ավելի քան 101 երկրներում և իր գործունեությամբ հասանելի է մոտավորապես 90 միլիոն աշակերտների, ուսուցիչների և կրթական ոլորտի առաջատարների: Մեծ տեղ տալով կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ամբողջ աշխարհում կրթական կենտրոնների զարգացմանը` «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում ուսուցիչներին և աշակերտներին ցուցաբերվող աջակցության, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և ինտերնետի վերաբերյալ տեղական պահանջներին, Microsoft-ի կրթական նյութերի համապատասխանեցման և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացման համար Microsoft -ը ներդրել է մոտավորապես 500 մլն. ԱՄՆ դոլլար: Այս ծրագրի նպատակն է օգնել դպրոցներին բարձրացնել ՏՀՏ հասանելիությունը, աջակցել կրթության գործընթացում նորարարական մեթոդների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը և նրանց զինմանը` այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործիքներով և գիտելիքներով:
«Գործընկերներ ուսման ոլորտում»  ծրագրի շրջանակներում ավելի քան 100 երկրներ «Microsoft»-ի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր: 
Հայաստանում «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը մեկնարկել է 2008 թ. հոկտեմբերի 31-ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության  և «Microsoft» ընկերության միջև «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որն էլ սահմանում է ՀՀ ԿԳ նախարարության և «Microsoft»  ընկերության համագործակցությունը: ՀՀ ԿԳ նախարարությունը և «Microsoft»-ը ընդունում են դպրոցներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) հասանելիության, դրանց կիրառման բարելավման անհրաժեշտությունը և համատեղ ջանքերով ուղիներ որոնում դրանք իրականացնելու ուղղությամբ:
«Microsoft»-ն ամբողջ աշխարհի իր գործընկերների հետ «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում շեշտադրում է 3 հիմնական ուղղություններ` նորարար դպրոցներ, նորարար ուսուցիչներ և նորարար աշակերտներ:
 
Նորարար դպրոցներ ուղղության նպատակն է դպրոցներին, պետական կառույցներին և դասավանդողներին տրամադրել այնպիսի էլեկտրոնային պաշարներ, դասընթացներ, տեղեկատվական տեխնոլոգիական նախագծեր,որոնք կօգնեն դպրոցներին ավելի լավ նախապատրաստել աշակերտներին 21-րդ դարում ապրելու և աշխատելու համար:
 
Նորարար ուսուցիչներ ուղղությունը միավորում  և աջակցում է ամբողջ աշխարհի ուսուցիչներին: Նորարար ուսուցիչների ցանցը օգնում է ուսուցիչներին սովորել միմյանցից, համագործակցել ազգային կամ տարածաշրջանային պորտալների միջոցով կրթական նոր մոտեցումների:
 
Նորարար աշակերտներ ուղղության նպատակն է աշակերտներին ապահովել ուսումնական այնպիսի ծրագրերով, որոնք կօգնեն աշակերտներին թե' դպրոցում, թե' տանը ՏՀՏ-ն ամբողջովին ներգրավել ուսումնական գործընթացի մեջ:
 
 
«Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներ
 
  • Նորարար ուսուցիչների ցանցի ստեղծում: Այն կմիավորի Հայաստանի բոլոր դպրոցները և բոլոր նորարար ուսուցիչներին, կստեղծի փորձի և գիտելիքների փոխանակման, շփման, Մայքրոսոֆթի գործունեությանը և կրթական ոլորտի նորություններին ծանոթանալու հնարավորություն:
  • Նորարար ուսուցիչների ամենամյա համաժողովի կազմակերպում: Այն հնարավորություն կընձեռի Հայաստանի նորարար ուսուցիչներին ցուցադրելու դասավանդման պրոցեսում ՏՀՏ-ի, նորարարական մեթոդների օգտագործման իրենց փորձը և ծանոթանալու կրթական ոլորտի իրենց գործընկերների աշխատանքներին: Մրցույթի արդյունքում ընտրված նորարարական կրթական նախագծեր ներկայացնող ուսուցիչները հնարավորություն կստանան մասնակցելու «Մայքրոսոֆթ» -ի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային նորարար ուսուցիչների համաժողով-մրցույթին:
  • Մայքրոսոֆթի ուսումնական ծրագրերի տրամադրում: Կտեղայնացվեն «Մայքրոսոֆթ» -ի կրթական ծրագրերը և կտրամադրվեն դպրոցներին` կրթական գործընթացում օգտագործելու նպատակով, ինչն էլ դպրոցներին կտա 21-րդ դարին համապատասխան կրթություն ապահովելու հնարավորություն:
  • Ուսուցիչների և աշակերտների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Դասընթացները կօգնեն ուսուցիչներին և աշակերտներին ավանդական կրթությունը վերափոխելու նորարարական մեթոդներով ժամանակակից կրթության:
  • Ուսուցիչների և աշակերտների փոխանակման ծրագրեր: Նմանատիպ ծրագրերը հնարավորություն կտան ծանոթանալու այլ երկրների կրթական համակարգին, դասավանդման մեթոդիկային, շփվել արտասահմանի գործընկերների հետ և իրականցնել փորձի փոխանակում:
  • Տարաբնույթ համաժողովների, միջոցառումների և մրցույթների կազմակերպում:
ՎԵՐԱՓՈԽԵՆՔ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ: ՍՏԵՂԾԵՆՔ ՆՈՐ և ԳԱՅԹԱԿՂԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Որոնում
>>
>>
BANNER SPACE
Հետադարձ կապ Դիտողություններ եվ առաջարկներ Microsoft-ը կրթության ոլորտում Օգտագործման կանոններ Անվտանգություն