Մեր մասին
 
Նորարար ուսուցիչների ցանցը նպատակ ունի միավորել նորագույն տեխնոլոգիաներով և նորարար մեթոդներով աշխատող բոլոր ուսուցիչներին և կրթական հարցերով շահագրգիռ անձանց: ՏՀՏ-ի միջոցով կարելի է նորովի կազմակերպել ուսուցման գործընթացը և այն ավելի արդյունավետ ու գրավիչ դարձնել. դրա համար պետք է գրավիչ և նորարար դառնաք դուք` ուսուցիչներդ:
 
Եթե դառնաք Նորարար ուսուցիչների ցանցի անդամ, Ձեզ համար հասանելի կլինեն տարաբնույթ կրթական նյութեր, ծառայություններ և խորհուրդներ:
Սկզբում կարող եք պարզապես մի պտույտ կատարել նորարար ուսուցիչների ցանցում, ծանոթանալ առաջարկվող հնարավորություններին, նյութերին, ֆորումների թեմաներին, այնուհետև  մտածեք այն մասին, թե ինչպես կարող եք դրանք օգտագործել Ձեր դասարանում և ինչպես ու ինչով կարող են կայքում տեղադրված նյութերը օգնել Ձեր մասնագիտական զարգացմանը: Ծանոթացեք կայքում գրանցված անդամների հետ և լրացրեք Ձեր տվյալները` դառնալով Նորարար ուսուցիչների ցանցի անդամ:
 
 
Այստեղ կարող եք տեղադրել Ձեր հարցերը և ստանալ պատասխաններ: Նաև կարող եք գտնել Ձեր գործընկերներին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ, որոնք օգտակար կլինեն նաև Ձեզ համար:
 
 
Ինչ առավելություններ կտա անդամակցությունը.
  • Մեր ցանցին միանալու դեպքում, կկարողանաք զարգացնել Ձեր և Ձեր ուսանողների նորարարական մտահղացումները, կունենաք նոր գործընկերներ: Նորարար ուսուցիչների ցանցին միանալու համար կարևոր խթան է այն աջակցության ապահովումը, որը կօգնի զարգացնել 21-րդ դարին համապատասխան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին տիրապետման ունակություններ Ձեր և Ձեր ուսանողների համար:
  • Հնարավորություն կունենաք ստեղծագործել և վայելել ստեղծելու հաճույքը: Կկարողանաք նախագծել և իրականացնել հետաքրքիր, ուսանելի ուսումնական-հասարակական նախագծեր:
  • Չեք փակվի Ձեր դպրոցում, Ձեր երկրում, կշփվեք, կնախաձեռնեք և կիրականացնեք միջերկրային նախագծեր. աշխարհը կդառնա մի մեծ դպրոց` Ձեզ համար բացահայտելով հնարավորությունների, նախաձեռնությունների անսահման հնարավորություններ:
  • Հնարավորություն կստանաք հետազոտելու և զարգանալու` անընդհատ դառնալով ավելի գրավիչ և նորարար:
Որոնում
>>
>>
BANNER SPACE
Հետադարձ կապ Դիտողություններ եվ առաջարկներ Microsoft-ը կրթության ոլորտում Օգտագործման կանոններ Անվտանգություն