|
|
Այստեղ կարող եք գտնել ուսուցիչների կողմից ստեղծված և փորձարկված կրթական նյութեր, օրինակ` դասարանային վիրտուալ զբոսանք (Virtual Classroom Tours (VCTs)), ուսումական պլաններ, հետաքրքիր մտքեր, որոնք կարող եք օգտագործել Ձեր դասարանում հենց հիմա: Կարող եք մասնակցել քննարկումների, սեմինարների, ձեռք բերել նոր ընկերներ, բացահայտել նոր հորիզոններ: |
Հնարավորույթյուն կունենաք նաև օգտվելու Ձեր գործընկերների ստեղծած նյութերից և կգտնեք լավագույն կրթական նյութերի վեբ էջերի հասցեներ: Կրթական նորությունները ու նորարարական փորձարկումները հասանելի և մատչելի կդառնան բոլոր նորարարների համար:
Virtual Classroom Tour (VCT) նախագծերը, թարգմանաբար նշանակում է դասարանային վիրտուալ զբոսանք, իրենց մեջ ներառում են դասերն անցկացնելու մեթոդիկա` օգտագործելով ուսուցման նախագծային մեթոդը: Այսպիսի նախագծերը հաճախ միջառարկայական, համագործակցային են և դասավանդման ընթացքում ենթադրում են ՏՀՏ-ի օգտագործում: Ունենալով նախագծի կառուցվածքային նկարագրություն` Դուք կարող եք հենց Ձեր լսարանում տեսնել, ուսումնասիրել այլ ուսուցիչների հաջողված փորձը կամ ստեղծել սեփական ուսումնական նախագծեր:
Այս բաժնում կարող եք գտնել տարաբնույթ մեթոդական նյութեր և օգտագործել դրանք Ձեր դասապրոցեսը ավելի լավ և արդյունավետ կազմակերպելու համար: Կարող եք առաջարկել նաև Ձեր կողմից մշակված մեթոդական նյութեր և լսել Ձեր գործընկերների արձագանանքերը, ստանալ հետաքրքիր խորհուրդներ տվյալ նյութի համալրման մասին և այլն:
Այս բաժնում կարող եք գտնել Մայքրոսոֆթի կողմից առաջարկվող ուսումանական ձեռնարկներ կամ տեղադրել Ձեր կազմած ուսումնական, ուսումնաօժանդակ ձեռնարկները:
Մենք հավատում ենք, որ նորարար ուսուցիչը նաև նորարար սովորող է` մարդ, որը չի ամաչում սովորելուց և շարունակ ինքնակրթվում է, որը կարողանում է սովորողի իր ոգևորությունը փոխանցել նաև աշակերտներին և սովորել նրանց հետ: Այս բաժնում կգտնեք այլընտրանքային նյութեր, որոնք կօգնեն ինքնակրթվել, տեղեկացված լինել` նոր մեթոդներն ու փորձերը ներդնել Ձեր դասապրոցեսում: