Հարց ու պատասխան
Այստեղ կարող եք տեղադրել Ձեր հարցերը և ստանալ պատասխաններ: Նաև կարող եք գտնել Ձեր գործընկերներին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ, որոնք օգտակար կլինեն նաև Ձեզ համար:
 
Ինչպես դառնալ Նորարար ուսուցիչների ցանցի անդամ
 
Շատ հեշտ: Պարզապես պետք է մտնել Գրանցում էջը և լրացնել հայտը:
 
Ինչ է տալիս գրանցումը Նորարար ուսուցիչների ցանցում
 
Նորարար ուսուցիչների ցանց կայքում գրանցումը հնարավորություն կընձեռի Ձեզ` օգտվելու պորտալում առկա բոլոր  ռեսուրսներից և հնարավորություններից` առանց սահմանափակումների, կբարձացնի և կբարելավի Ձեր մանկավարժական գործունեությունն ու մասնագիտական աճը, հնարավորություն կտա մասնակցել քննարկումներին, սեփական նյութեր պատրաստել և մասնակցել մրցույթներին:
 
Համակարգչային իմացության ինչ պատրաստվածություն է անհրաժեշտ Նորարար ուսուցիչների ցանցին լիարժեք մասնակցության համար
 
Նորարար ուսուցիչների ցանցը նախատեսված է համակարգչային սկզբնական գիտելիքներ ունեցող բոլոր մասնակիցների համար: Այստեղ կարելի է գտնել տարբեր մեթոդական նյութեր, ինչպես ուսուցիչների, ովքեր համակարգչային գիտելիքների ոչ մեծ փորձ ունեն, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ վաղուց աշխատող ուսուցիչների համար:
 
Կարող եմ արդյոք իմ գործընկերների հետ օգտագործել Նորարար ուսուցիչների ցանց կայքից ներբեռնած նյութերը
 
Դուք կարող եք միանգամայն ազատ տարածել այդ ռեսուրսները Ձեր գործընկերների մեջ, միասին ծրագրեր կազմել Ձեր դասընթացների, սեմինարների  համար:
 
Ինչի համար է "Մուտք" կոճակը վեբկայքում
 
Այդ կոճակն անհրաժեշտ է, որպեսզի օգտագործողները կարողանան օգտվել Նորարար ուսուցիչների ցանցի բոլոր ռեսուրսներից և հնարավորություններից (այն պետք է օգտագործել ամեն անգամ վեբկայք մուտք գործելու համար):
 
Սիրելի ուսուցիչներ, տեղեկացրեք Ձեր գործընկերներին Նորարար ուսուցիչներ ցանց կայքի մասին, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն օգտվել կայքի ռեսուրսներից:
 
Որոնում
>>
>>
BANNER SPACE
Հետադարձ կապ Դիտողություններ եվ առաջարկներ Microsoft-ը կրթության ոլորտում Օգտագործման կանոններ Անվտանգություն