Ինչ առավելություններ կտա անդամակցությունը.
- Մեր ցանցին միանալու դեպքում կկարողանաք զարգացնել Ձեր և Ձեր ուսանողների նորարարական մտահղացումները, կունենաք նոր գործընկերներ: Նորարար ուսուցիչների ցանցին միանալու համար կարևոր խթան է այն աջակցության ապահովումը, որը կօգնի զարգացնել 21-րդ դարին համապատասխան տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին տիրապետման ունակություններ Ձեր և Ձեր ուսանողների համար:
- Հնարավորություն կունենաք ստեղծագործել և վայելել ստեղծելու հաճույքը: Կկարողանաք նախագծել և իրականացնել հետաքրքիր, ուսանելի ուսումնական-հասարակական նախագծեր:
- Չեք փակվի Ձեր դպրոցում, Ձեր երկրում, կշփվեք, կնախաձեռնեք և կիրականացնեք միջերկրային նախագծեր. աշխարհը կդառնա մի մեծ դպրոց` Ձեզ համար բացահայտելով հնարավորությունների, նախաձեռնությունների անսահման հնարավորություններ:
- Հնարավորություն կստանաք հետազոտելու և զարգանալու` անընդհատ դառնալով ավելի գրավիչ և նորարար: