Նորարար ուսուցիչների ցանցը նպատակ ունի միավորել նորագույն տեխնոլոգիաներով և նորարար մեթոդներով աշխատող բոլոր ուսուցիչներին, կրթական հարցերով շահագրգիռ անձանց: ՏՀՏ-ի միջոցով կարելի է նորովի կազմակերպել ուսուցման գործընթացը և այն ավելի արդյունավետ ու գրավիչ դարձնել. դրա համար պետք է գրավիչ և նորարար դառնաք Դուք` ուսուցիչներդ:
Նորարար ուսուցիչների ցանցում կարող եք բեռնել Ձեզ առավելագույնս հետաքրքրող նյութերը և մտածել, թե ինչպես կարելի է կիրառել դրանք Ձեր դասապրոցեսում:
Գրանցվեք ցանցում, ինչը հնարավորություն կընձեռի Ձեզ` օգտվելու պորտալում առկա բոլոր ռեսուրսներից և հնարավորություններից` առանց սահմանափակումների:
Ծանոթացեք մրցույթների պայմաններին – հնարավոր է` հետագայում Դուք նույնպես ցանկանաք մասնակցել այդ մրցույթներին:
Փորձեք բացահայտել, թե ինչով է զբաղված յուրաքանչյուր աշխատանքային խումբ, և թե Ձեր մանկավարժական գործունեությունն ու մասնագիտական աճը բարձրացնելու և բարելավելու համար դրանցից որ մեկն եք համարում առավել օգտակար, անդամագրվեք հենց այդ աշխատանքային խմբին: Ծանոթացեք ընդհանուր և թեմատիկ աշխատանքային խմբերին և ֆորումներին:
Ծանոթացեք Ցանցում առկա Կրթական նյութերին- Կարող եք գտնել ուսուցիչների կողմից ստեղծված և փորձարկված կրթական նյութեր, ուսումնական պլաններ, հետաքրքիր մտքեր, որոնք կարող եք օգտագործել Ձեր դասարանում հենց հիմա:
Գնահատեք և հայտնեք մեզ Ձեր կարծիքը պորտալի նյութերի մասին, ինչպես նաև կարող եք ներկայացնել Ձեր սեփական նյութերը` հետագայում կայքում ներկայացման համար, մասնակցեք քննարկումներին: Եթե գոյություն ունեցող աշխատանքային խմբերը այս կամ այն կերպ չեն բավարարում Ձեր կարիքներն և սպասումներին, փորձեք ստեղծել նորերը:
Եվ, իհարկե, գրեք մեզ Նորարար Ուսուցիչների Ցանցի վերաբերյալ ստացած Ձեր տպավորությունների և/կամ ցանկությունների մասին: