«Microsoft» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» (Partners in Learning, PiL,
http://www.microsoft.com/education/pil/partnersInLearning.aspx) ծրագիրը մեկնարկել է 2003 թվականի սեպտեմբերին: Այդ օրվանից ծրագիրն իրականացվել է ավելի քան 101 երկրներում և իր գործունեությամբ հասանելի է մոտավորապես 90 միլիոն աշակերտների, ուսուցիչների և կրթական ոլորտի առաջատարների: Մեծ տեղ տալով կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ամբողջ աշխարհում կրթական կենտրոնների զարգացմանը` «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում ուսուցիչներին և աշակերտներին ցուցաբերվող աջակցության, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և ինտերնետի վերաբերյալ տեղական պահանջներին, Microsoft-ի կրթական նյութերի համապատասխանեցման և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացման համար Microsoft -ը ներդրել է մոտավորապես 500 մլն. ԱՄՆ դոլլար: Այս ծրագրի նպատակն է օգնել դպրոցներին բարձրացնել ՏՀՏ հասանելիությունը, աջակցել կրթության գործընթացում նորարարական մեթոդների ներդրմանը, ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության զարգացմանը և նրանց զինմանը` այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործիքներով և գիտելիքներով:
«Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում ավելի քան 100 երկրներ «Microsoft»-ի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հայաստանում «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագիրը մեկնարկել է 2008 թ. հոկտեմբերի 31-ին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Microsoft» ընկերության միջև «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որն էլ սահամանում է ՀՀ ԿԳ նախարարության և «Microsoft» ընկերության համագործակցությունը: ՀՀ ԿԳ նախարարությունը և «Microsoft»-ը ընդունում են դպրոցներում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) հասանելիության, դրանց կիրառման բարելավման անհրաժեշտությունը և համատեղ ջանքերով ուղիներ որոնում դրանք իրականացնելու ուղղությամբ:
«Microsoft»-ն ամբողջ աշխարհի իր գործընկերների հետ «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում շեշտադրում է 3 հիմնական ուղղություններ` նորարար դպրոցներ, նորարար ուսուցիչներ և նորարար աշակերտներ: