Հուլիսի 5-9, 2009թ. Փարիզում տեղի ունեցավ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) “Բարձրագույն կրթության” վերաբերյալ համաժողովը (WCHE) և Մայքորոսոֆթի “Կրթության առաջնորդների” ֆորումը:
Այս երկու միջոցառումների ընթացքում հավաքվել էին նախարարներ, կրթութական ոլորտի առաջնորդներ քննարկելու պատասխանատու, էֆֆեկտիվ և համապատասխան բարձրագույն կրթական հաստատություններ և ծառայություններ ստեղծելու անհրաժեշտությունը:
Այս երկու միջոցառումներին մասնակցում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները` Կրթության և գիտության նախարարի խորհրդական Ալեքսանդր Տեր Հովակիմյանը, Կրթության և գիտության նախարարի խորհրդական և Ֆրանս-հայկական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը, և Մայքրոսոֆթի “Գործընկերներ ուսման ոլորտում” ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը:
Այս միջոցառումների ընթացքում հայտարարվեց Մայքրոսոֆթ-ՅՈՒՆԵՍԿՈ համագործակցության մասին: Այս մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Մայքրոսոֆթի կայքը
http://www.microsoft.com/presspass/press/2009/jul09/07-06UNESCOPR.mspx
Տվյալ նորությունը արծարծել են աշխարհի ավելի քան 250 հայտնի թերթեր և ամսագրեր: Տպագրված նյութերից մի քանիսին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքերը.
Microsoft and UNESCO team up on education
Microsoft Commits $50 Million in Higher Education Resources, Training and Certifications to Drive Economic Recovery
Microsoft Commits $50 Million in Higher Education Resources, Training and Certifications…
UNESCO and MS Announce Higher Education ICT Task Force
UNESCO and Microsoft Announce Higher Education ICT Task Force for Long-Term Skills and Sustainable Development