«Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան առաջին ֆորում»–ի մասնակցության հրավեր
26.10.2009
Microsoft ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կանցկացնի «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան ֆորում»–ը, որը տեղի կունենա 2009 թվականի դեկտեմբերի 17-ին: Այս մեկօրյա մրցույթ-խորհրդաժողովի ընթացքում, կուսումնասիրվեն նաև իրական կյանքից վերցված՝ դասավանդման և ուսուցման մակարդակների բարձրացմանն ուղղված տեխնոլոգիաները ամենանորարարական մեթոդներով կիրառելու օրինակները:
 
Մրցույթ խորհրդաժողովին կարող են մասնակցել այն բոլոր ուսուցիչներն ու դասավնադողները, ովքեր ցանկանում են իրենց դպրոցում, իրենց դասարանում նորարար մեթոդներով և տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացվող դասերը ներկայացնել ողջ հանրությանը և շահել մրցանակներ:
 
Մենք ակնկալում ենք իրական կյանքից վերցված նման օրինակներ ձեզանից` ուսուցիչներ և դասավանդողներ. ունե՞ք արդյոք այնպիսի ուսումնական նախագծեր, որոնց հիմքում ընկած է դասը վարելու եղանակի էական փոփոխություններ առաջացրած որևէ տեխնոլոգիաներ: Կարողացե՞լ եք ներգործել ձեր գործընկերների վրա: Ձեր կարծիքով, կարո՞ղ են արդյոք այդ նախագծերը մրցույթում հաղթող ճանաչվել:
 
Ուստի, ինչու՞ չմասնակցել «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան ֆորումի» շրջանակներում անցկացվող մրցանակաբաշխությանը: Հնարավոր է, որ դուք ճանաչվեք Հայաստանի լավագույն դասավանդողներից մեկը, և Ձեզ կհրավիրեն՝ խորհրդաժողովի ընթացքում Ձեր աշխատանքը ներկայացնելու մյուս մասնակիցներին: Ներկայացվող դիմումները կքննարկվեն, և տասնհինգ լավագույն ծրագրեր մշակողները կհրավիրվեն մասնակցելու խորհրդաժողովի աշխատանքներին և Մրցանակաբաշխության ճաշկերույթին:
 
Միջոցառման ընթացքում կհայտարարվեն այն երկու լավագույն նախագծերը, որոնց հեղինակները կհրավիրվեն ներկայացնելու իրենց նախագիծը 2010 թվականի մարտ ամսին Բեռլինում կայանալիք հերթական՝ «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների եվրոպական ֆորումին»:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2009 թվականի նոյեմբերի 25-ն է:
 
Առաջին՝ «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան ֆորումը» Ձեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու տեխնոլոգիան նորարարական եղանակներով կիրառելու մեթոդները՝ աշակերտների և ուսանողների հետ ուսումնական գործընթացը կազմակերպելիս:
Նախագծերն անհրաժեշտ է փաստաթղթավորել` օգտագործելով «Վիրտուալ շրջայց դասասենյակից» ձևանմուշը: Այն կարելի է ներբեռնել «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան ֆորում»–ի համայնքի կայքից:
 
Սպասում ենք Ձեր ակտիվ մասնակցությանը և ակնկալում հետաքրքիր նախագծեր Ձեր դասասենյակից:
 
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել
Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի ղեկավար
Քրիստինե Գյոնջյանին
Հեռ.:       5148 92
Email:      i-krgyon@microsoft.com
 
 
Որոնում
>>
>>
BANNER SPACE
Հետադարձ կապ Դիտողություններ եվ առաջարկներ Microsoft-ը կրթության ոլորտում Օգտագործման կանոններ Անվտանգություն