Անցկացվեց Մայքրոսոֆթ ընկերության և Կրթության և գիտության նախարարության «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան առաջին ֆորումը
16.12.2009
Մայքրոսոֆթ ընկերությունը “Գործընկերներ ուսման ոլորտում” ծրագրի շրջանակներում և Կրթության և գիտության նախարարությունը սույն թվականի դեկտեմբերի 16-ին անցկացրեցին «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան առաջին ֆորումը, որը տեղի ունենցավ Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում :
 

Դեռևս ս.թ. հոկտեմբերի 26-ին  "Մայքրոսոֆթ" ընկերությունը հայտարարել էր "Նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչներ"մրցույթը, որն անցկացվում էր օնլայն տարբերակով: Մրցույթով հետաքրքրված ուսուցիչները պետք է իրենց նախագծերը ներբեռնեին www.itn.am կայքի համապատասխան էջում: Արդյունքում մրցույթին ներկայացվեցին 19 նախագիծ տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչների կողմից հանրապետության տարբեր մարզերից և Երևանից:
 
Համաժողովին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ու  Մայքրոսոֆթի Կենտրոնական և արևելյան Եվրոպայի կրթական ծրագրերի ղեկավար Տեո Միլևը։
“Նորարար ուսուցիչներ”  ֆորումի ընթացքում հնչեցին զեկույցներ, որոնք լսարանին ներկայացրեցին Մայքրորսոֆթի կրթության ոլորտի համար առաջարկները, Հայաստանում կատարված աշխատանքերից մի քանիսը, դպրոցների համար նախատեսված նոր կրթական պորտալը www.mlg.am , Live@Edu էլեկտրոնային փոստի համակարգը, ՏՀՏ-ն դասապրոցեսում կիրառման այլ երկրների փորձը, ինչպես նաև տեղի ունեցան գործնական աշխատանքներ` թրեյնինգների տեսքով “ՏՀՏ-ն դասապրոցեսում արդյունավետ կիրառում” թեմայով, որոնք ներկայացվեցին արտասահմանից ժամանած մասնագետները:
Ֆորումի ընթացում ուսուցիչներն իրենց նախագծերը ներկայացրեցին մրցույթի գնահատման հանձնաժողովի անդամներին և ֆորումի մասնակիցներին:
Ֆորումի վերջում ամփոփվեց մրցույթի արդյունքները  և մրցութային հանձնաժողովի կողմից բոլոր մասնակիցներն ստացան Կրթության և գիտության նախարարության և Մայքրոսոֆթ ընկերության կողմից պատվոգրեր և նվերներ:
Իսկ երկու լավագույն նախագծերի հեղինակներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու և իրենց նախագծերը ներկայացնելու "Եվրոպական նորարար ուսուցիչների ֆորումին", որը տեղի կունենա Բեռլինում 2010 թ. մարտ ամսին: 
 
Հաղթող ուսուցիչներն են`
Անուշ Թորոսյան – Վանաձորի թիվ 19 միջն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի -”Տեղույթի ներկայացման կոորդինատային եղանակը” նախագծով:

 
Սուսաննա Գալստյան – Անանիա Շիրակացի ճեմարանի ինֆորմատիկայի ուսուցչուհի – “Գլուխկոտրուկներ” նախագծով
Սիրով շնորհավորում ենք հաղթող մասնակիցներին և մաղթում հաջողություն Եվրոպական Նորարար ուսուցիչներ ֆորումին, Բեռլինում մարտ ամսին:
 
Ֆորումին ներկայացված նախագծերին կարող եք ծանոթանալ www.itn.am կայքի “Կրթական նյութեր” բաժնի”VCT – ուսումնական նախագծեր” էջում, իսկ ֆորումի նկարները տեղադրված են կայքի “նկարներ” բաժնում:
Որոնում
>>
>>
BANNER SPACE
Հետադարձ կապ Դիտողություններ եվ առաջարկներ Microsoft-ը կրթության ոլորտում Օգտագործման կանոններ Անվտանգություն