
2009 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Մայքրոսոֆթի “Կրթական ոլորտի առաջնորդների” հայաստանյան առաջին ֆորումը:
Ֆորումին ներկա էին ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունից ներկայացուցիչներ, Հայաստանի բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ և կրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված էին կրթությունը ավելի ժամանակակից և նորարար դարձնելու գործում:
Ֆորումի նպատակն էր համախմբել բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչներին, կազմակերպել քննարկումներ, կիսել այս ոլորտում արտասահմանյան բուհերի փորձը մեր բուհերի հետ: Ֆորումը հագեցած էր էլեկտրոնային ուսուցման վերաբերյալ բազմաթիվ ներկայացումներով և քննարկումներով:

Տեո Միլեվը` Մայքրոսոֆթի Կենտրոնական և արևելյան Եվրոպայի կրթական ծրագրերի ղեկավարը, իր ողջույնի խոսքում նշեց, որ նմանատիպ հանդիպումներն անչափ կարևոր են փորձի փոխանակման և շփման լայն շրջանակ ստեղծելու համար: Տեո Միլեվը ներկայացրեց նաև Մայքրոսոֆթի տեսլականը կրթության վերաբերյալ և նշեց, որ Մայքրոսոֆթն իր գործունեությամբ ամեն ինչ անում է այս ոլորտին հնարավորինս աջակցելու և իր ներդրումն ունենալու գործում: Այդ են վկայում այն բոլոր միջոցառումններն ու ծրագերը, որոնք իրականցավում են թե ամբողջ աշխարհում և թե Հայաստանում:
Գրիգոր Բարսեղյանը` Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրենը, ու Քրիստինե Գյոնջյանը` Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավարը, իրենց խոսքում ներկայացրեցին Մայքրոսոֆթի կրթական ծրագրերը` նշելով ՏՏ ակադեմիաների մասին: Microsoft® ՏՏ ակադեմիայի ծրագիրը ՏՏ ոլորտում կրթությանն առնչվող խնդրի գլոբալ լուծումների եղանակ է, որը միավորում է ուսանողներին և դասավանդողներին, հաստատություններն ու համայնքները՝ տեխնոլոգիական հմտությունների զարգացման երկարաժամկետ ուսուցման մոդելի միջոցով։ Ամբողջ աշխարհում ակադեմիական հաստատությունները հետևում են Microsoft –ի ՏՏ ակադեմիայի ծրագրին՝ նպատակ ունենալով առաջարկել Microsoft–ի տեխնոլոգիաների համար նախատեսված ՏՏ նորագույն կրթական ծրագրերը։
Մոսկվայի Live Business Solutions ընկերություն գլխավոր տնօրեն և “Էլեկտրոնային համալսարան” կոնսորցիումի փոխնախագահ Արթուր Զախարյանը ներկայացրեց Ռուսաստանի փորձը էլեկտրոնային ուսուցման բնագավառում: Հեռակոնֆերանսի միջոցով միջոցառմանը միացավ նաև Գրիցենկո Անատոլին` Եվրասիա բաց համալսարանի ռեկտորը, ով ներկայացրեց տեղեկատվական աշխարհում համալսարանի կառավարման իրենց փորձը:

Ալեքսանդր Զատեսան` Live BusinessSolutions ընկերության փոխտնօրենը, նույնպես խոսեց Մայքրոսոֆթի այն ծրագրային լուծումների մասին, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում համալսարանների կառավարման` էլեկտրոնային դեկատանտներ, էլեկտրոնային գրադարաններ, էլ. դասացուցակներ ու էլեկտրոնային ուսուցում ապահովելու համար:
Ֆորումի վերջում տեղի ունեցավ քննարկում “Տեղեկատվական հասարակությունում կրթական համակարգի արդիականացում” թեմայով:
Քրիստինե Գյոնջյան