Սեղմեք այստեղ համակարգ մուտք գործելու համար.
Համակարգում գրանցվելու մասին ուղեցույց
ՄԻԱՑԵՔ ՀԻՄԱ
12 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ

14 ՕԳՏՎՈՂՆԵՐ


ՀԱՅՏԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Նշեք Ձեր դպրոցում ՏՀՏ–ների կիրառության մակարդակը։









 

ԴԻՏՈՒՄՆԵՐ
Ընդամենը՝ 7768
Եզակի՝ 7
Ընդամենը այսօր՝ 69
Եզակի այսօր՝ 2
Բարի գալուստ Նորարար ուսուցիչների ցանց
Բարի գալուստ նորարար ուսուցիչների համացանց: Այստեղ կարող են հանդիպել բոլոր այն ուսուցիչներն ու կրթության ոլորտի այն ներկայացուցիչները, ովքեր ունեն ուսուցանելու և սովորելու վերաբերյալ նման հետաքրքրություններ, կարծում են, որ վաղուց ժամանակն է ավանդական ուսուցման մեթոդները փոխարինել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, նորարար միջոցների օգտագործմամբ և նոր մեթոդների մշակմամբ: Հասկանում են, որ այսօր արդեն անհնար է որակյալ և մատչելի ուսուցում իրականացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման: Պատրաստ են իրենց փորձը և մտահղացումները ներկայացնելու իրենց գործընկերներին, կարող են առաջարկել նոր մեթոդներ, ստանալ այս ոլորտում առաջատարների խորհուրդները և տեսնել այլոց փորձը:
Նորարար ուսուցիչների ցանցը կտրամադրի  ռեսուրսներ, որոնք կoգնեն  ձևափոխել Ձեր դասարանը, դպրոցը` վերափոխելով այն ուսուցման համար անհրաժեշտ տեխնոլոգիական լուծումներով հարուստ միջավայրի, որտեղ սովորողն ու ուսուցիչը կկարողանան ստեղծագործել, աշխատել` չօտարվելով հասարակությունից և 21-րդ դարից: 
Միացիր հիմա և դարձիր ուսուցիչների համաշխարհային հանրության մի մասնիկը: Դարձիր լավագույն փորձի փոխանակման, նորարարության և մանկավարժության վերաբերյալ գլոբալ երկխոսության մասնակից և ստացիր անվճար, բարձրորակ, ուսումնական, մեթոդական նյութեր:
Դառնալով մեր ցանցի անդամ` ձեզ հասանելի կլինի հարուստ տեղեկատվություն, կմասնակցեք տարաբնույթ թեմաներով քննարկումների, կստանաք ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գործիքներ և ռեսուրսներ, որոնք էլ կտրամադրվեն Հայաստանի և ամբողջ աշխարհի նորարար ուսուցիչների կողմից:

Նորություններ
Հայաստանը` բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք (Դիտում՝ 4)
1/26/2012 1:18:18 PM

Հայաստանն առաջիկա երեք տարում կլինի բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք, այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ըստ նրա` ԱՊՀ-ում և տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որը նման պատվի է արժանանում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին, թե ծրագրի համար որքան գումար կպահանջվի բյուջեից, Աշոտյանը պատասխանեց, որ Ռումինիան երկու տարում ծախսել է 700 հազար եվրո: Սակայն քանի որ Հայասանը երեք տարի է լինելու բոլոնյան կրթական համակարգի մայրաքաղաք, ծախսերը կշատանան մեկ երրորդով:



Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներ ու մեդիա (Դիտում՝ 4)
1/25/2012 12:00:00 AM

Դեկտեմբերի 24-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում Հանրակրթական Դիջիթեք 2012-ի կազմկոմիտեն կազմակերպել էր «Ինովացիոն կրթություն. նոր տեխնոլոգիաներ ու մեդիա» թեմայով կլոր սեղան, որտեղ ներկայացվեցին Հանրակրթական Դիջիթեք ամենամյա 4-րդ ստուգատեսի նպատակը, ծրագրային, կազմակերպական, բովանդակային հարցեր: Խոսվեց տարածաշրջանային համագործակցության մասին, որի շրջանակում հայկական կողմը արդեն որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Վրաստանի հետ: Վրաց գործընկերների ակտիվությունը  հուշում է, որ  այս տարի նրանք ավելի եռանդով կմասնակցեն և իրենց ներդրումը կունենան Դիջիթքում: Ստուգատեսի բազմալեզու կայքը և´արտերկրի մասնակիցներին հասանելի է դարձնում ծրագիրն ու անհրաժեշտ այլ տեղեկություններ, և´  հնարավոր է դարձնում նրանց կողմից ներկայացվող նյութերը վրացերեն, անգլերեն, ռուսերեն հրապարակելը, անհրաժեշտության դեպքում  աշխատանքները թարգմանելը:

Փետրվարի 1-ից 10-ը Դիջիթեքի կազմակերպիչ և այլ ՏՏ ձեռնարկությունների կողմից կրթահամալիրում ներկայացվում են հանրակրթությունում թվային միջոցների կիրառման նոր լուծումներ և նոր նախագծեր, կազմակերպվում են կրթահամալիրի դպրոցները`  թվային միջոցները հանրակրթության մեջ գործածելու իրենց փորձը և արդյունքները: 



Նորարար ուսուցիչների ցանցը թարմացվել է (Դիտում՝ 11)
1/23/2012 10:49:37 AM

Հարգելի ուսուցիչներ,

Նորարար ուսուցիչների ցանցը թարմացվել է: Այժմ այն գտնվում է փորձարկման փուլում: Ցանցոմ գրանցումն այժմ հնարավոր է միայն LiveID-ի միջոցով: Եթե ձեր դպրոցը կիրառում է Microsofti Live@Edu համակարգ, և դուք Ձեր դպորցի դոմեյնի հիման վրա ստացել եք էլ. փոստ, ապա դուք արդեն իսկ ունեք LiveID և Ձեզ պարզապես անհրաժեշտ է վավերականցնել այն: Խնդրում ենք հետևեք ուղեցույցին, եթե գրանցվելուց ունեք դժվարություններ:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը կրկին գրանցվելու հետ կապված պատճառված անհանգստության համար:

Ակնկալում եմ Ձեր ակտիվ նկատառումները թարմացված կայքի աշխատանքների հետ կապված: Սխալներ ու խնդիրներ գտնելու դեպքում սպասում ենք Ձեր  նամակները:

 Նաև ակնկալում ենք Ձեր կողմից նյութեր, քննարկումներ, ֆորումներում թեմաներ կայքը ավելի բովանդակալից ու հետաքրքիր դարձնելու համար:

Մաղթում ենք Ձեզ հաջող աշխատանքային շաբաթ Smile

Հարգանքով՝

Նորարար ուսուցիչների ցանց 

 



Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ (Դիտում՝ 19)
12/31/2011 3:18:56 PM

Նորարար ուսուցիչների ցանցը  սիրով շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում առողջություն, երջանկություն, ամենայն բարիք:



Սեմինարը հետաձգվում է (Դիտում՝ 10)
12/21/2011 6:43:26 PM

Հարգելի գործընկերներ,

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15-17-ը Մայքրոսոֆթի Իննովացիոն կենտրոնում տեղի ունենալիք «Live@Edu-ն՝ որպես ուսուցչի և սովորողի աշխատանքի կազմակերպման ուսումնական հետազոտական աշխատանքի արդյունքների պահպանման և փոխանցման էլեկտրոնային հարմար միջոց» սեմինարը տեղափոխվում է հաջորդ տարի: Լրացուցիչ օրվա և ժամի մասին տեղեկատվություն կուղարկվի հունվար ամսին:

Հայտարարություններ
«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» միջոցառումների շարքի մասնակցության հրավերք (Դիտում՝ 8)
1/27/2012 12:00:00 AM

Հրավիրում ենք մասնակցել «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարքին

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:

Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝  «Պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը» ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք:



Հանրակրթական ԴիջիԹեք 2012 (Դիտում՝ 4)
1/15/2012 12:00:00 AM

Միջազգային  4-րդ  ստուգատես Թվային  տեխնիկական  միջոցները  արդյունավետ  կրթության  գործիքներ

2012թ.  հունվարի 15 - փետրվարի 10 Ստուգատեսի նպատակը՝ հանրակրթության մեջ.

  • թվային միջոցների արդյունավետ կիրառման փորձի, ձեռքբերումների  և նախագծերի ներկայացում
  • թվային նոր գործիքների և հաղորդակցական տեխնոլոգիաների ներկայացում։

Ստուգատեսի մասնակիցներ

  • Հայաստանի Հանրապետության և արտերկրի հանրակրթական դպրոցների սովորողներ, դասավանդողներ, անհատներ և աշխատանքային խմբեր
  • ՏՏ բնագավառի ձեռնարկություններ


«Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» մրցույթի հայտարարություն (Դիտում՝ 4)
1/15/2012 12:00:00 AM

Հարգելի աշակերտներ,

Փետրվարի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը:

Մայքրոսոֆթ ընկերությունը Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում և Վորլդ Վիժն Հայաստանը՝  "պահպանենք երեխաների առցանց անվտանգությունը" ծրագրի շրջանակում փետրվարի 7-ին համատեղ անցկացնում են «Բացահայտիր վիրտուալ աշխարհը.... ԱՊԱՀՈՎ» խորագրով միջոցառումների շարք և հայտարարում աշակերտական մրցույթ հետևյալ թեմաներով՝

  • Համացանցը և ԵՍ
  • Համացանցի օգտագործման կանոներն ինձ համար

Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել փոքրիկ նյութ/տեսանյութ՝ պատրաստված հետևյալ ծրագրերից որևիցէ մեկով՝ Microsoft Movie Maker, Microsoft Photostory, Microsoft Power Point, Photosynch:

Ակնկալում ենք Ձեր ստեղծագործ մոտեցումները



"Նորարար ուսուցիչներ ֆորումի" մասին լրացուցիչ տեղեկատվություն (Դիտում՝ 36)
10/31/2011 12:00:00 AM
Հարգելի ուսուցիչներ,
Նորարար ուսւոցիչների կայքում բացվել է"Նորարար ուսուցիչներ" ֆորումի աշխատանքանյին խումբ, որտեղ կարող եք գտնել ֆորումին մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր, ինչպես նաև ուղղել Ձեր հարցերը ֆորումի կազմակերպիչներին և ստանալ պատասխաններ:
 
Հարգանքով՝ "Նորարար ուսուցիչներ" ֆորումի կազմակերպիչներ


«Նորարար ուսուցիչների ֆորումի» հայտարարություն (Դիտում՝ 22)
10/26/2011 12:00:00 AM
Մայքրոսոֆթ Հայաստան ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթական տեխնոլոգաների ազգային կետրոնի աջակցությամբ, Գործընկերներ ուսման ոլորտում ծրագրի շրջանակներում երրորդ անգամ Հայաստանում կանցկացնի «Նորարար ուսուցիչների ֆորումը»: Այս տարի ֆորումի գործընկեր է հանդիսանում նաև VivaCell MTS ընկրությունը:
Հետադարձ կապ         Դիտողություններ եվ առաջարկներ         Microsoft-ը կրթության ոլորտում         Օգտագործման կանոններ         Անվտանգություն